Արթուր Ջավադյան. ԿԲ դրամավարկային քաղաքականության շնորհիվ 2011թ. ամփոփվեց 4,7 տոկոս գնաճով

Արթուր Ջավադյան. ԿԲ դրամավարկային քաղաքականության շնորհիվ 2011թ. ամփոփվեց 4,7 տոկոս գնաճով

PanARMENIAN.Net - 2011 թվականի սկզբից Հայաստանի Կենտրոնական բանկը հարկաբյուջետային քաղաքականությանը զուգահեռ խստացրել էր դրամավարկային պայմանները, նպատակ ունենալով մեղմացնել բարձր գնաճը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը, ներկայացնելով ԱԺ հանձնաժողովներին ԿԲ եզրակացությունը 2011թ. բյուջեի կատարողականի մասին:

Ըստ նրա, տարվա երկրորդ կեսից գնաճային միջավայրի աստիճանական մեղմացման պայմաններում ԿԲ-ն հիմնականում չեզոք դրամավարկային քաղաքականություն է վարել:

Սեպտեմբերին ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորումը 0,5 տոկոսային կետով: Արդյունքում տարին ամփոփվեց 4,7 տոկոս գնաճի ցուցանիշով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---