Ելենա Վորոբեյը Երևանում կներկայացնի «Աստղային վրաերթ» համերգային շոու ծրագիրը

Ելենա Վորոբեյը Երևանում կներկայացնի «Աստղային վրաերթ» համերգային շոու ծրագիրը

PanARMENIAN.Net - Երգիծական ժանրի ռուս դերասանուհի Ելենա Վորոբեյը սեպտեմբերի 27-ին և 28-ին մենահամերգ կտա Երևանում: Արտիստուհին ելույթ է ունենալու «Աստղային վրաերթ» հումորային-երգիծական շոու-ծրագրով:

Ինչպես հայտնում է Toms.am-ը, ներկայացման տևողությունը 2 ժամ է, առանց ընդմիջման:

Հանդիսատեսին սպասվում են ռուսական էստրադայի աստղերի նմանակումներ, երգիծական-հումորային բնույթի մանրապատումներ: Շոուի ամբողջ ընթացքն ուղեկցվելու է ժամանակակից էստրադային ռիթմիկ և բոլորիս հանրածանոթ երաժշտությամբ:

Շոուի կենտրոնական դեմքը Վորոբեյն է՝ օժանդակող մասնակիցներով:

Տոմսերի գինը տատանվում է 3000-15.000 դրամի սահմաններում: Հիշեցնենք, որ Ելենա Վորոբեյն առաջին անգամ Հայաստան էր եկել ապրիլին, լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշի, Դմիտրի Մալաշենկոյի և Միրոսլավա Կարպովիչի հետ՝ ներկայացնելով «Ինչ են ուզում տղամարդիկ» կատակերգությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---