Ղազախստանը նոր վարչապետ ունի

Ղազախստանը նոր վարչապետ ունի

PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը սեպտեմբերի 24-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել Սերիկ Ահմետովի թեկնածությանը:

«Նոր վարչապետի թեկնածությանը աջակցել են մեջլիսի բոլոր երեք խմբակցությունները»,-հայտնել է մեջլիսի պատգամավոր Մուխտար Տինիկիևը:

Իր հերթին Տինիկիևի գործընկեր Մուրատ Աբենովը հայտարարեց, որ պետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով Ահմետովը հաստատվել է Ղազախստանի վարչապետի պաշտոնում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---