Իրանի նախագահը գտնում է, որ Բեն Լադենին պետք էր դատել, ոչ թե ոչնչացնել

Իրանի նախագահը գտնում է, որ Բեն Լադենին պետք էր դատել, ոչ թե ոչնչացնել

PanARMENIAN.Net - «Ալ Քայեդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենին պետք էր դատել, ոչ թե ոչնչացնել, գտնում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը CNN-ին տված հարցազրույցում, Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ-ում ելույթից հետո: «Ես երջանիկ կլինեի տեսնել բաց, պաշտոնական գործընթաց, որը կպարզեր վերջին տարիների իրադարձությունների իրական պատճառները»,-ասել է Ահմադինեժադը:

Բեն Լադենը ոչնչացվեց 2011 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ բանակային հատուկ նշանակության ուժերի կողմից Աբբոտաբադ քաղաքում, որը Պակիստանի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա է: Փորձաքննությունից հետո Բեն Լադենի դին հուղարկավորվեց բաց ծովում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---