Թուրքական ԶԼՄ-ներ. Անջելինա Ջոլին Անկարայում գաղտնի քննարկել է լյարդի փոխպատվաստման հարցը բժիշկների հետ

Թուրքական ԶԼՄ-ներ. Անջելինա Ջոլին Անկարայում գաղտնի քննարկել է լյարդի փոխպատվաստման հարցը բժիշկների հետ

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ Գերագույն հանձնակատարի փախստականների գծով հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին Թուրքիա կատարած վերջին ուղևորության ժամանակ Անկարայում գաղտնի քննարկել է լյարդի փոխպատվաստման խնդիրը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, պնդում են թուրքական ԶԼՄ-ները:

Այցելելով սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարը Թուրքիայի հարավ-արևելքում՝ դերասանուհին սեպտեմբերի 14-ին եղել է Անկարայում, որտեղ հանդիպել է երկրի նախագահի և մի քանի նախարարների հետ: Սակայն, Անկարայում Ջոլին ևս մեկ կարևոր հանդիպում է ունեցել, որը չի հիշատակվել լրահոսում, գրում է «Պոստա» թերթը: Ըստ պարբերականի, դերասանուհին, որն, ինչպես պնդում են, տառապում է լյարդի հիվանդությամբ, որի պատճառը «հեպատիտ C» վարակն է, Անկարայի հյուրանոցներից մեկում գաղտնի հանդիպում է ունեցել փոխպատվաստմամբ զբաղվող հայտնի վիրաբույժ Յաման Տոկատի հետ:

Փոխանցելով բժշկին հետազոտությունների արդյունքները՝ Ջոլին, ինչպես գրում է թուրքական թերթն, ասել է. «Ասում են, որ ես կմեռնեմ, եթե լյարդի փոխպատվաստում չանեմ: Ինչպե՞ս կարող եմ ինձ փրկել»: Ի պատասխան նրան ասվել է, որ «փոխպատվաստումն անհրաժեշտ է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---