ՀՀԿ-ական պատգամավորը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել

ՀՀԿ-ական պատգամավորը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել

PanARMENIAN.Net - ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել ու միասնական թեկնածուով հանդես գալ առաջիկա նախագահական ընտրություններում: «Ուսումնասիրելով Հայաստանի քաղաքական դաշտը, առանձին անձանց ու կուսակցությունների քաղաքական հավակնությունները, ես միասնական թեկնածու չեմ տեսնում»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում:

Նա հավելել է նաև, որ փետրվարյան ընտրություններում կլինեն ընդդիմադիր թեկնածուներ, սակայն ոչ միասնական: Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե կարող է արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դառնալ ընդդիմության միասնական թեկնածու, հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն առաջին հերթին պետք է հայտարարեն, որ ընդդիմություն են հանդիսանում:

Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարել, այլ հայտարարել է, որ ցանկանում է լինել այլընտրանքային քաղաքական ուժ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---