Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Նիստին կքննարկվեն ավելի քան 20 փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, ինչպես նաև տնտեսական, մարդասիրական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Կքննարկվեն նաև անվտանգության հարցեր:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---