Էկվադորը փոխզիջումային լուծում է առաջարկում Բրիտանիային Ասանժի գործով

Էկվադորը փոխզիջումային լուծում է առաջարկում Բրիտանիային Ասանժի գործով

PanARMENIAN.Net - Էկվադորը փոխզիջումային լուծում է առաջարկում Բրիտանիային Ջուլիան Ասանժի գործով, որին ապաստան է տրվել այդ երկրի լոնդոնյան դեսպանատանը, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն մտադիր է «Ասանժի խնդիրը» քննարկել իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ ՄԱԿ ԳՎ շրջանակում Նյու Յորքում:

Փոխզիջումային տարբերակն ենթադրում է, որ Բրիտանիայի իշխանությունները Ասանժին «անվտանգ մեկնում» կապահովի Շվեդիա, որտեղ նա կրկին կլինի Էկվադորի դիվանագիտական պաշտպանության տակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---