Երևանի քաղաքապետին տրամադրված ֆինանսավորման ծավալը 2011-ին կազմել է 19 մլրդ 19 մլն դրամ

Երևանի քաղաքապետին տրամադրված ֆինանսավորման ծավալը  2011-ին կազմել է 19 մլրդ 19 մլն դրամ

PanARMENIAN.Net - ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումերը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ մարզերի ներկայացուցիչները այսօր ներկայացրել են ՀՀ մարզերին և Երևանի քաղաքապետարանին հաշվետու տարում հատկացված ֆինանսական ցուցանիշները, դրանց օգտագործման հիմնական ուղղությունները և իրականացված ծրագրերը:

Ըստ այդմ՝ ՀՀ Արագածոտնի մարզին հատկացվել է 6 մլրդ 77 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,96 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 347 մլն դրամ:

ՀՀ Արարատի մարզին հատկացվել է 8 մլրդ 664 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2.6 մլրդ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 8 մլրդ 974 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 731 մլն դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 9 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.97 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 290 մլն դրամ:

ՀՀ Լոռու մարզին հատկացվել է 6 մլրդ 998 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.6 տոկոս, իրականացվել է 20 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 714 մլն դրամ:

ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 657 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,9 տոկոս, իրականացվել են բոլոր նախատեսված ծրագրերը:

ՀՀ Շիրակի մարզին հատկացվել է 10 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս, իրականացվել է 23 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 676 մլն դրամ:

ՀՀ Սյունիքի մարզին հատկացվել է 5 մլրդ 787 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ տրվել է 1 մլրդ 458 մլն դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզին տրվել է 2 մլրդ 574 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 527 մլն դրամ:

ՀՀ Տավուշի մարզին հատկացվել է 5 մլրդ 176 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,4 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 549 մլն դրամ:

Երևանի քաղաքապետարանին հատկացվել է սուբսիդիա 6 մլրդ 580 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները կազմել են 11 մլրդ 908 մլն դրամ, այդ թվում` ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան` 8 մլրդ 963 մլն դրամ:

Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրամադրված ֆինանսավորման ծավալը կազմել է 19 մլրդ 19 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---