Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով դատաքննության փուլն ավարտվեց![]() 26 սեպտեմբերի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով դատաքննության փուլն ավարտվեց: Սեպտեմբերի 26-ին Արտաշատ քաղաքում Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով դատական նիստը: Նիստին զուգահեռ «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիան ցույց անցկացրեց: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը, գործով դատաքննության փուլն ավարտված է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 4-ին: Փաստաբանի խոսքով` հաջորդ նիստում, ամենայն հավանականությամբ, դատարանը արդեն վճիռ կկայացնի: Մարիամ Գևորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |