«ԳոգոլFest»-ում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով. Կոլաժ, ասամբլյաժ, առարկա» շնորհանդեսը

«ԳոգոլFest»-ում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով. Կոլաժ, ասամբլյաժ, առարկա» շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Ուկրաինայում «ԳոգոլFest»-ում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով. Կոլաժ, ասամբլյաժ, առարկա», հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Նախագիծը ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի բացառիկ գեղարվեստական աշխատանքները, որոնք վերաբերվում են 20-րդ դարի արվեստի երեք տեսակներին: Յուրացնելով այդ տեսակները` աշխարհահռչակ ռեժիսոր Փարաջանովը դարձել է 20-րդ դարի վերջի ամենահետաքրքիր եվրոպական նկարիչներից մեկը:

Եռալեզու նախագիծը (ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն) ստեղծվում է Փարաջանովի թանգարանի (Երևան) հետ համագործակցությամբ: Նախագծի խորհրդատուն հայտնի կիևցի նկարիչ Բորիս Եղիազարյանն է: Շնորհանդեսը կկայանա կոլաժային արվեստի «ապակե» թեմայի մինիմալիստական ֆլեշ շոուի ձևաչափով: Հեղինակներն են Դիանա Կլոչկոն, Անտոն Կլոչկոն, Նաում Կրոտկովը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---