Ֆյուլեն կիսում է Հայաստանի դիրքորոշումը Սաֆարովի ազատ արձակման հարցում

Ֆյուլեն կիսում է Հայաստանի դիրքորոշումը Սաֆարովի ազատ արձակման հարցում

PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր խորը ափսոսանքն է հայտնել հայ ժողովրդին հասցված ցավի ու վնասի համար: Այդ մասին նա ասել է սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ մեկնաբանելով հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ներումից հետո ստեղծված իրավիճակը: «Միանգամայն հարգում եմ հայերի դիրքորոշումն այս հարցում, նրանց վերաբերմունքն ու ցասումն արտահայտելու իրավունքը»,-ասել է նա:

Այդ առնչությամբ եվրահանձնակատարը հավելել է, որ այդ հարցը շատ կարևոր է ԵՄ համար, քանի որ շոշափում է գործընկերային հարաբերությունները, որ հիմնված են արեժհամակարգի վրա, «մենք հենց այդպես էլ մոտեցանք հարցին»:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---