ՎՏԲ24-ը փորձարկել է ապառիկ վարկավորման մոդելը Հայաստանում և Բելառուսում

ՎՏԲ24-ը փորձարկել է ապառիկ վարկավորման մոդելը Հայաստանում և Բելառուսում

PanARMENIAN.Net - ՎՏԲ խմբի «Թեթև բանկ» նախագծի մեկնարկի նախաշեմին ՎՏԲ24-ի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը պատմեց Հայաստանում և Բելառուսում ապառիկ վարկավորման ծրագրի մասին:

Ապառիկ վարկավորման ծրագիրը թույլ է տալիս վարկը ձևակերպել անմիջապես խանութում, բանկը վարկավորում է ապրանքի մինչև 100% արժեքը և չի պահանջվում երաշխավորողի առկայություն: ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՎՏԲ-Բելառուս Բանկի աշխատակիցները վարկի տրամադրման որոշումը կայացնում են 15-20 րոպեի ընթացքում:

«Բելառուսում այս նախագիծը մեկնարկել է 2010 թվականին», - տեղեկացրեց Միխայիլ Զադորնովը: - «2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ապառիկ վարկավորման պորտֆելը ավելացվել է 1,9 անգամ և այժմ կազմում է ավելի քան 117 մլն. ռուբլի: Ներկայումս Բելառուսի տարածքում Բանկն ունի 766 վաճառքի կետեր, որտեղ իրականացվում է ապառիկ վարկավորում, և մինչև տարեվերջ նրանց թիվը կհասնի 790-իե:

Ինչպես նաև 2012թ. ապրիլ ամսից ՎՏԲ-Բելառուս Բանկը էքսպրես վարկ ձևակերպող իր հաճախորդներին առաջարկում է անմիջապես թողարկվող վարկային քարտեր instant issue` մայիս ամսվա ընթացքում վաճառվել է 350 քարտ, իսկ հունիսին` 558:

Ապառիկ վարկավորման ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականին: Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պորտֆելը կազմում է 57 մլն. ռուբլի, 2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բանկը տրամադրել է 3400 վարկ 44,5 մլն. ռուբլի գումարի չափով:

«Այժմ 100-ից ավելի վաճառքի կետերում առաջարկվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորում», - նշեց Միխայիլ Զադորնովը: -«Նախագծի հաջողությունը թույլ կտա բանկին վաճառքի կետերի քանակը հասցնել 225-ի մինչև այս տարվա վերջ»:

ՎՏԲ24-ը հանդիսանում է ՎՏԲ ԲԲԸ դուստր բանկ և մասնագիտանում է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և փոքր բիզնեսի ընկերությունների սպասարկման ոլորտում: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 50,7 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---