Գաբալայi ՌԼԿ-ի վարձակալությունը կերկարաձգվի 2-3 տարով` նույն ֆինանսական պայամններով

Գաբալայi ՌԼԿ-ի վարձակալությունը կերկարաձգվի 2-3 տարով` նույն ֆինանսական պայամններով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Ադբեջանի տարածքում Գաբալինսկայա ՌԼԿ վարձակալությունը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ամենաշատը 3 տարով, սակայն ֆինանսական պայամանավորվածությունները այդ ժամանակահատվածում չեն փոփոխվի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը, որը մոտ է բանակցային գործընթացին:

Ավելի վաղ աղբյուրը, որը մոտ է ռուսական ռազմական գերատեսչությանը, հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն հիասթափված է այդ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ մոտեցումից: Ընթացիկ տարվա գարնան սկզբին ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Բաքուն պահանջում է ՌԼԿ վարձը տարեկան 7 մլն-ից հասցնել 300 մլն դոլարի:

«Ներկայումս խոսքը գնում է պայամանագիրը 2-3 տարով, նույն ֆինանսական պայմաններով երկարաձգելու մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, նոր պայամանագրի շրջանակներում ենթադրվում է լուծել Ադրբեջանի և ՌԴ միջև բոլոր տարաձայնությունները, որոնք կապված են Գաբալում օբյեկտի վարձակալության ֆինանսական պայմանների հետ, ինչպես նաև մշակել համաձայնության առավել կոմպրոմիսային տարբերակ` առավել երկար ժամանակահատվածով:

Գաբալինսկայա ՌԼՀ ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն էլեմենտներից էր: Ադրբեջանի անկախությունից հետո ևս, Ռուսաստանը շարունակում էր կայանի շահագործումը:

ՌԼՀ վարձակալության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2002թ, համաձայնագրի ժամկետը սպառվում է 2012թ դեկտեմբերի 24-ին: ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Ադրբեջանի հետ մի մինչև 2025թ ՌԼՀ վարձակալության վերաբերյալ բանակցությունները երկարաձգելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---