Հոկտեմբերի 2-ին կեղի կունենա Երիտասարդ կոմպոզիտորների երաժշտության մրցույթի եզրափակիչ փուլը

Հոկտեմբերի 2-ին կեղի կունենա Երիտասարդ կոմպոզիտորների երաժշտության մրցույթի եզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երիտասարդ կոմպոզիտորների կամերային-գործիքային երաժշտության հանրապետական մրցույթի երկրորդ` եզրափակիչ փուլը:

Ծրագրում ելույթ կունենան Դավիթ Պիվազյանը (Տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար), Ալեքսանդր Իրադյանը («Պայմանականություններ» ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար», Ժիրայր Շահրիմանյանը (Լարային Կվարտետ), Շուշան Սարգսյանը («Արևելք և Արևմուտք» հայկական վիոլայի, թավջութակի, զանգակների և դաշնամուրի համար), Արսեն Բաբաջանյանը (Շարք ջութակի և դաշնամուրի համար) և Հեղինե Սարգսյանը (Կվինտետ Ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, գալարափողի և ֆագոտի համար):

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն համերգի ավարտին, տեղեկացնում է Հայ Երիտասարդ Կոմպոզիտորների և Կատարողների Միավորումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---