ՀԴԲ ԳՈՐԾԱԿԱԼ. ԱՄՆ-ՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում զենքի ապօրինի վաճառքի մասին գործի քննությունը սկսվել է շուրջ մեկ տարի առաջ, եւ անցկացվել է Հայաստանի համապատասխան մարմինների համագործակցությամբ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւան ժամանծ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ, տարածաշրջանում ԱՄՆ կառավարության իրավաբանական կցորդ Բրայան Փարմարը: Պատասխանելով Վրաստանի, եւ հնարավոր է, Ադրբեջանի դերի մասին հարցին` Բրայան Փարմարը նշել է, որ քննությանը մասնակցում են նաեւ վրացի մասնագետներ (Վրաստանի քաղաքացիների մասով), իսկ Ադրբեջանն ընդհանրապես կապ չունի: Ինչ վերաբերվում է հայկական բանակի կամ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությանը, ՀԴԲ հատուկ գործակալը հայտարարել է, որ նման տվյալներ չունի, սակայն նման հնարավորությունը չի բացառել: Համաձայնվելով այն հավաստիացման հետ, թե Հայաստանից դուրս չի բերվել ոչ մի միավոր զենք, ՀԴԲ գործակալը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ խմբի մասնակիցների ձերբակալման համար բավարար հիմքեր կաին: Պատասխանելով այն հարցին, թե Սոլոմոնյանի եւ նրա գործակիցների հավաստումները դրամ աշխատելու հնարավորությանն ուղղված «բլեֆ» չէին արդյո՞ք, Բ.Փարմերը նշել է, որ գործը ավարտին չի հասցվել (որոշակի տեսակների զենքի մատակարարումներ), քանի որ զենքի տեղափոխման ժամանակ այն կարող էր դուրս գալ վերհսկողությունից եւ հայտնվել ուրիշ ձեռքերում: «Եթե ամեն ինչ սահմանափակվեր լուսանկարներով, դրան այդքան լուրջ նշանակություն չէր տրվի»,-նշել է նա: Փարմարը նաեւ հաստատել է, որ խոսակցություններից մեկի ժամանակ Արթուր Սոլոմոնյանը հիշատակել է հարստացված ուրան արտահայտությունը, սակայն հետագայում այդ թեմային չի վերադարձել: Ինչ վերաբերվում է զենքի աղբյուրներին, ապա ՀԴԲ-ի ներկայացուցչի խոսքերով, դրանք մի քանիսն են, եւ բոլորն էլ Կովկասում են:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---