Ռուսաստանն առաջարկում է չձգձգել Իրանի հարցով «վեցնյակի» բանակցությունների անցկացումը

Ռուսաստանն առաջարկում է չձգձգել Իրանի հարցով «վեցնյակի» բանակցությունների անցկացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի հարցով «վեցնյակի» բանակցությունների փուլը տեղի կունենա կարճ ժամկետներում, ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Կցանկանայինք, որպեսզի իրանական ներկայացուցիչների հետ վեցնյակի բանակցությունների փուլը կայանա հնարավորինս արագ: Մենք կարծում ենք, որ պետք է պայմանավորվել նման փուլի անցկացման տեղի և ժամանակի մասին»,- ասել է Ռյաբկովը:

«Մենք նման հանդիպում առաջարկում ենք անցկացնել առանց ձգձգելու, հենց հոկտեմբերին»,- հավելել է Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովի խոսքով, Իրանի մասնակցությամբ «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանը չի առաջարկում անցկացնել Մոսկվայում, քանի որ «ըմբռնում չկա նրանց շրջանում, ովքեր վարում են բանակցությունները, որ այդ փուլը պետք է հենց հիմա»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---