ԱՄՆ ցամաքային զորքերի քոլեջի փորձագիտական խումբը այցելել է Հայաստան![]() 29 սեպտեմբերի 2012 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների կրթական չափորոշիչների շուրջ փորձագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով 2012թ. սեպտեմբերի 26-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ ցամաքային զորքերի «Ֆորտ Լիվենվորֆ» հրամանատարաշտաբային քոլեջի փորձագիտական խումբը: Սեպտեմբերի 27-ից 28-ը ԱՄՆ ցամաքային զորքերի փորձագիտական խումբը քննարկումներ է անցկացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` ՀՀ ռազմական կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման նպատակով կազմավորված աշխատանքային խմբի հետ: Աշխատանքային երկու օրերի ընթացքում քննարկումներ են ծավալվել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մագիստրոսական կրթական չափորոշիչների, ուսումնական նյութերի մշակման, ծրագրային նպատակների, խնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման հարցերով: Այցի արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |