Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը մահացել է ԱՄՆ-ում բուժման ժամանակ

Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը մահացել է ԱՄՆ-ում բուժման ժամանակ

PanARMENIAN.Net - Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բորիս Շպրեմը Հյուսթոնի կլինիկաներից մեկում բուժման ժամանակ մահացել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շպրեմը (1956 ծնվ.) տառապում էր միելոմայով՝ արյունատար համակարգի հիվանդությամբ: Չնայած ինտենսիվ թերապիային, որը քաղաքական գործիչն անցել է MD Anderson Cancer center-ում, հիվանդությունը շարունակել է զարգանալ: Այսօր վաղ առավոտյան նա մահացել է:

Ինչպես հաղորդել է խոսնակի աշխատակազմը, առաջիկա օրերին Շպրեմի մարմինը կտեղափոխվի Խորվաթիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---