Բուլղարիայի նախկին վարչապետն ընտրվել է որպես Եվրոպական սոցիալիստական կուսակցության նոր ղեկավար

Բուլղարիայի նախկին վարչապետն ընտրվել է որպես Եվրոպական սոցիալիստական կուսակցության նոր ղեկավար

PanARMENIAN.Net - Բուլղարիայի նախկին վարչապետ, 46-ամյա Սերգեյ Ստանիշևն ընտրվել է որպես Եվրոպական սոցիալիստական կուսակցության (ԵՍԿ) նոր ղեկավար, որը քանակով և ազդեցությամբ երկրորդն է Եվրախորհրդարանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ստանիշևը ծնվել է 1966-ում Ուկրաինայում: ԵՍԿ առաջնորդի պաշտոնից դանիացի Պոլ Նիրոպ Ռասմուսենի հեռանալուց հետո Ստանիշևը շուրջ մեկ տարի կատարել է կուսակցության նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:

Կուսակցության նոր առաջնորդ Ստանիշևն ընտրվել է շաբաթ օրը Բրյուսելում կայացած համագումարում, որին մասնակցել են 350 պատվիրակներ, որոնք ներկայացնում են 34 եվրոպական երկրների սոցիալիստական կուսակցությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---