Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիր` գազի և նավթի վերաբերյալ ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի լուծարման մասին

Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիր` գազի և նավթի վերաբերյալ ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի լուծարման մասին

PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիր` գազի և նավթի վերաբերյալ ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի լուծարման մասին, որը գոյություն ունի` սկսած 1993թ-ից:

ԱՊՀ շրջանակներում նավթագազային համագործակցության հարցերը այսուհետ դիտարկվելու են ԱՊՀ մասնակից-պետությունների Արդյունաբերության քաղաքականության հարցերով խորհրդի կողմից, հաղորդում են նավթագազային ճյուղի վերաբերյալ նորությունները:

ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդում մինչ օրս ներկայացված էին Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մեդվեդևի կողմից ստորագրված հրամանագրով հանձնարարվում է ՌԴ էներգետիկայի նախարարությանը ԱՊՀ վարչապետների հերթական նիստի ժամանակ ստորագրել արձանագրությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---