ԱԺ նախագահը շնորհավորել է տարեցների միջազգային օրը

ԱԺ նախագահը շնորհավորել է տարեցների  միջազգային օրը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առթիվ:

ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված այս օրը, ըստ էության, ոչ միայն տարեցների, այլև բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության խորհրդանիշ:

Մեր ժողովուրդն ավանդաբար ընդգծված հարգանք ունի ավագների, տարեցների նկատմամբ, և այդ ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, հասարակության առաջընթացի գրավականը, որովհետև որքան հասարակությունը հարգանքով է վերաբերվում տարեցներին, այնքան նա զարգացած է ու առաջադեմ:

Սիրելի տարեցներ,

դուք ձեր աշխատանքային ու հասարակական գործունեությամբ, արժեքավոր խորհուրդներով ու կենսափորձով, մեր պետականության կառուցման այսօրվա ակտիվ մասնակիցներն եք: Պետությունն այսօր իր հնարավորությունների սահմաններում ձգտում է առավելագույնն անել տարեցների համար հնարավորինս արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար: Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան, և համատեղ ջանքերով պարտավոր ենք ամեն ինչ անել ձեր կյանքի որակը բարելավելու համար: Ընդունեք մեր երախտիքի և հարգանքի խոսքերը ձեր իմաստնության, հոգեկան կորովի, համբերության ու հասարակական բարձր գիտակցության համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ` մաղթում եմ առողջություն, երկար կյանք, լավատեսություն և արժանապատիվ ծերություն»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---