Երևանյան էկզոտարիումը նոր հասցեում կբացվի հոկտեմբերի կեսերին

Երևանյան էկզոտարիումը նոր հասցեում կբացվի հոկտեմբերի կեսերին

PanARMENIAN.Net - Երևանյան էկզոտարիումը նոր հասցեում, ամենայն հավանականությամբ, կբացվի հոկտեմբերի կեսերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Էկզոտարիում» ՍՊԸ տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, ցուցադրության հետ կապված աշխատանքները դեռևս չեն ավարտվել, ուստի էկզոտարիումի բացման ժամկետները հետաձգվում են:

Էկզոտարիումի կենդանիների ցուցադրությունը Մաշտոցի 7ա հասցեում գտնվող «ՀայART» մշակութային կենտրոնից տեղափոխվում է Երկաթուղայինների մշակույթի տուն, որը գտնվում է Տիգրան Մեծի 80/1 շենքում` կայարանի հարևանությամբ: Կենդանիները դեռևս գտնվում են «ՀայART» մշակութային կենտրոնում, և ցուցադրության տեղափոխությունն ընթացքի մեջ է: Ներկայումս էկզոտարիումը ժամանակավորապես փակ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---