Խոսրովի անտառում կատարված որսագողության գործով կասկածյալ Նորիկ Սարգսյանին ազատ են արձակել

Խոսրովի անտառում կատարված որսագողության գործով կասկածյալ Նորիկ Սարգսյանին  ազատ են արձակել

PanARMENIAN.Net - «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական հաղորդագրությյունն է տարածել ըստ որի՝ Արարատի մարզի քննչական բաժանմունքում գտնվող ակտիվիստները, ովքեր մեկնել են աջակցելու Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանին, քանի որ կասկածներ ունեն, որ նրան առաջդրվող որսագողության մեղադրանքը անհիմն է , տեղեկացրել են, որ քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին ոստիկանները դուրս են բերել շենքից և նստեցրել են 035 ՈՍ 64 պետհամարանիշով, առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան :

Ակտիվիստները և Նորիկ Սարգսյանի հարազատները թույլ չեն տվել նրան տեղափոխել վերոնշյալ ավտոմեքենայով`առանց իր փաստաբանի, քանի որ արարքը, որում նա մեղադրվում է, չի ենթադրում կալանավորում: Դրանից հետո Ն. Սարգսյանին նորից հետ են տարել քննչական բաժանմունք:

Ակտիվիստների հավաստմամբ` ոստիկանները Ն. Սարգսյանի հետ վարվել են չափազանց կոպիտ ու անհարգալից, և Սարգսյանը գտնվում է չափազանց ճնշված բարոյահոգեբանական վիճակում:

«Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով», -ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, որ Սարգսյանին ինչ-որ տեղ են տարել, առավել ևս, որ նրան վատ են վերաբերվել: «Նման բան չի եղել»,-ասաց Մալխասյանը: Նա նաև հայտնեց, որ Նորիկ Սարգսյանին բաց են թողել, իսկ գործի քննությյունը դեռ շարունակվում է.«Նոր բացահայտումների մասին անպայման կտեղեկացնենք և բոլորը կիմանան»,-հավելեց Մալխասյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---