Իրանական դատարանը Թեհրանում Reuters-ի բաժանմունքի ղեկավարին մեղավոր է ճանաչել իսլամը վիրավորելու մեջ

Իրանական դատարանը Թեհրանում Reuters-ի բաժանմունքի ղեկավարին մեղավոր է ճանաչել իսլամը վիրավորելու մեջ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30 –ին իրանական դատարանը Թեհրանում Reuters-ի բաժանմունքի ղեկավար Պարիսա Հաֆեզիին մեղավոր է ճանաչել իսլամը վիրավորելու և հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ, հաղորդում է գործակալությունը:

Հաֆեզիին մեղադրել են ռեպորտաժի համար, որում ռազմարվեստ ուսումնասիրող իրանցի կանայք կոչվել են «վարձու մարդասպաններ»: Վերջնական դատավճիռը դատավորը պետք է հայտարարի հոկտեմբերին:

2012-ի փետրվարի 16-ին Reuters գործակալությունը հրապարակել էր հոդված` «Հազարավոր նինձյա-կանայք մարզվում են` իրանական վարձու մարդասպաններ դառնալու համար» վերնագրով, որն ուղեկցվում էր ռազմարվեստ ուսումնասիրող կանանց մասին պատմող ռեպորտաժով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---