Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղևոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց:

Այս տարի ՀԿԵ-ի ուղևորներն առաջին անգամ հնարավորություն ունեցան ձեռք բերելու ֆիրմային գնացքի տոմսերն օնլայն: Իսկ գնացքի կազմում առաջին անգամ շահագործման հանձնվեց վագոն-բուֆետը: Նախատեսվում է, որ գնացքի կազմում կգործարկվի նաև վագոն-ռեստորանը:

Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:

«ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են: Մասնավորապես, 2008 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այն աճել է 296%, ընդ որում ուղևորափոխադրումները միայն Երևան-Բաթումի-Երևան երթուղով ավելացել են 591%-ով, հաղորդում է ՀԿԵ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---