Նախապատրաստական պարապմունքներ՝ աստղագիտության միջազգային օլիմպիադայից առաջ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-24-ը Հարավային Կորեայում անցկացվելու է «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադան։ Օլիմպիադայի նախօրեին՝ հոկտեմբերի 3-9-ը, մեր թիմի 6 անդամները և նրանց ղեկավարները նախապատրաստական պարապմունքներ կանցկացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Պարապմունքները կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարի աջակցությամբ։

Ավելի վաղ մինչև միջազգային օլիմպիադաների մեկնելը հիմնադրամի՝ Ծաղկաձորում մեկշաբաթյա հագեցած պարապմունքներ են անցկացրել նաև մեր հանրապետության մաթեմատիկայի, կենսաբանության և քիմիայի ընտրանիները։

Նշենք, որ մեր աշակերտները 2012 թվականին միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ` 1 արծաթե և 11 բրոնզե:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---