Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 470 մլն եվրոյով վաճառել է Certoza վիլլան

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 470 մլն եվրոյով վաճառել է Certoza վիլլան

PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պայմանավորվել է իր 470 մլն եվրոյով իր հանրահայտ Certoza վիլլան վաճառելու մասին, չորեքշաբթի օրը հայտնել է Libero պարբերականը:

«Վաճառքի մասին պայմանագիրը մի քանի օր առաջ ստորագրվել է արտերկրում, քանի որ որպես գնորդ պետք է հանդես գա օտարերկրյա մի պետության ղեկավար, քաղաքական գործիչ-մագնատ, որը ղեկավարում է ԽՍՀՄ նախկին պետություններից մեկը»,-գրում է Libero-ն:

Libero-ի տվյալներով, մեկ ամսվա ընթացքում պետք է վերջնականապես հարթվեն այս աննախադեպ ֆինանսական գործարքին վերաբերող բոլոր հարցերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վաճառքի մասին լուրերը շրջանառում են 2009թ: Վիլլայի պոտենցիալ գնորդների թվում էին արաբական շեյխեր և ռուս օլիգարխներ, հաղորդում է Ռոսբալթ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---