ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ ԵՏ ՊՏՏԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՁԱԽՈՂՄԱՆ»

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այսօր սկսված լսումներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր «բարդ փուլ» է վերապրում: Նախարարի խոսքերով` «պատմության անիվը ետ պտտելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»: Վարդան Օսկանյանը նշել է, որ ներկայումս «բանակցային սեղանին» քննարկվում են հակամարտության ինչպես փաթեթային, այնպես էլ փուլային կարգավորման տարբերակները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է տեղափոխել կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ միջազգային կազմակերպություններ, որոնք նախապատվությունը տալիս են պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին: Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, աշխարհում եղել են նախադեպեր, երբ առաջին պլան է մղվել ազգերի ինքնորոշման սկզբունքը: Վ.Օսկանյանը բերել է Արեւելյան Թիմորի, Սուդանի եւ Կոսովոյի օրինակները: ՀՀ ԱԳՆ ղեկավարն «անիմաստ» է անվանել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին Բաքվի պահանջները: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով խուսափում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելուց:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---