Հրանուշ Հակոբյան. Չկա այնպիսի երկիր, որը չհավատա, որ 1915թ Հայոց ցեղասպանությունը չի եղել

Հրանուշ Հակոբյան. Չկա այնպիսի երկիր, որը չհավատա, որ 1915թ Հայոց ցեղասպանությունը չի եղել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Երևանի Պետական Համալսարանի դահլիճում մեկնարկեց լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը, որն անցկացվում էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ողջունեց համաժողովի մասնակիցներին` կարևորելով յուրաքանչյուրի մասնակցությունն ու ներդրումը համաժողովի ընթացքում, հորդորեց ավելի տեսանելի և լսելի դարձնել հայկական խնդիրները ամբողջ աշխարհում: Հայաստանի և Սփյուռքի լրագրողների ուշադրությունը հրավիրելով հիմնական 3 ուղղությունների վրա` նախարարը նշեց. «Առաջադեմ երկրները այսօր ճանաչել են Հայոց Ցեղասպանութոյւնը: Սակայն չկա մի երկիր, որը չի հավատում, թե 1915 թվականին Ցեղասպանություն է եղել, այլ խնդիր է, որոշակի նպատակահարմարություններից ելնելով պաշտոնապես երբ կճանաչեն այն: Մեր խնդիրն է համայն աշխարհին հավատացնել, որ դա ցեղասպանություն էր ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ոճիր` ուղղված համայն մարդկությանը: Այսօր Թուրքիան երկփեղկվել է. Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստերն ու եղելություններն այնքան ակնհայտ են, որ առաջադեմ մտավորականները, գիտնականներն ու գործիչները համակարծիք են, թե պետք է մաքրել պատմության փոշին, ասել ճշմարտությունը: Այս մարդիկ և նրանց գործունեությունը ևս, պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: Մենք այսօր խոսում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերի մասին, սակայն պետք է այս իրողությանը գումարենք նաև այն սոցիալական ու հոգեբանական խնդիրները, որի առջև` երևույթի չդատապարված և չհատուցված լինելու պատճառով, կանգնում է ցեղասպանություն ապրած մարդն ու իր սերունդները: Թուրքերը հույս ունեն, որ ժամանակը կմոռացնի ամեն բան, սակայն մենք պիտի միավորվենք:

Ցեղասպանություն վերապրողների 3-րդ և 4-րդ սերունդներն առավել պահանջատեր պիտի լինեն»,-ընդգծել է Հակոբյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---