ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ. «ԿԻՐԿՈՐՈՎԻՆ ԳԻՐՔ ՆՎԻՐԵՔ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԻ»30 մարտի 2005 - 08:35 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.NET-ի թղթակցի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, Երեւանի բնակիչների հարցման ենթարկվածների 60 տոկոսը բացասաբար է վերաբերվում ռուսական էստրադայի սկանդալային աստղ Ֆիլիպ Կիրկորովի առաջիկա «աննախադեպ սուպեր-շոուի» ականատեսը դառնալու հեռանկարին: Երեւանի բնակիչների վրդովմունքի հիմնական փաստարկ է հանդիսացել այն փաստը, որ Կիրկորովը ամաչում է իր հայկական ծագումից: Հիշեցնենք, որ մոսկովյան ռադիոկայններից մեկին տված հարցազրույցում, Կիրկորովը հայտարարել է, որ Բուլղարիան երկար ժամանակ գտնվել է հայկական լծի տակ: Երգիչը համոզված է, որ հենց Հայաստանի կողմից Բուլղարիայի նվաճման պատճառով է, որ բուլղարացիների մեծ մասը հաղորդակցվել է հայկական լեզվին եւ մշակույթին: Հարցման ենթարկվածների 35 տոկոսը անտարբեր է երգչի ժամանման հանդեպ, իսկ մեկնաբանելով նրա հայտարարությունը Բուլղարիայում հայկական լծի մասին նշել են. «Նվիրեք նրան գիրք Բուլղարիայի պատմության վերաբերյալ: Թող պատմություն սովորի»: Եվ Երեւանի բնակիչների միայն 5 տոկոսը «հետաքրքրությունից ելնելով» հաճույքով կմասնակցեր առաջիկա համերգին: Նրանց կարծիքով, դա պետք է որ ինչ-որ անմոռանալի բան դառնա` հաշվի առնելով Հայաստանի երիտասարդության տրամադրվածությունը Կիրկորովի գալստյան հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |