Կադրի Սալազ. Թուրք գործարարներն առայժմ անզոր են երկրի իշխանությունների քաղաքական կամքի առաջ

Կադրի Սալազ. Թուրք գործարարներն առայժմ անզոր են երկրի իշխանությունների քաղաքական կամքի առաջ

PanARMENIAN.Net - Թուրք գործարարներն առայժմ անզոր են երկրի իշխանությունների քաղաքական կամքի առաջ, հոկտեմբերի 5-ին Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Վանի երիտասարդ գործարարնենրի կազմակերպության նախագահ Կադրի Սալազը: «Բայց մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք բիզնես-հարաբերությունները մեր հայ գործընկերների հետ և ցանկանում ենք առևտուր կատարել Հայաստանի հետ այնպես, ինչպես Արևելքի երկրների հետ»,- ասել է նա:

Սալազը հույս է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները կսկսեն ավելի քիչ ուշադրություն դարձնել ազգային տրամադրությունների վրա և կլուծեն ժողովուրդների բարեկեցության հարցը:

Համաժողովի կազմակերպիչնեն են Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի շրջանակներում: Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկերն է նաև Բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհուրդը:

Արդյունաբերողների և գործարարների միությունը հրավիրել է ավելի քան 50 ձեռնարկատերերի Արևմտյան Թուրքիայի շրջաններից, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը, նավթային արդյունաբերությունը, շինարարությունը, ռեստորանային բիզնեսը, առողջապահությունը, ոսկերչությունը և այլն:

Համաժողովի մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև դրանց հեռանկարները, կամփոփեն բիզնես-համագործակցության արդյունքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---