ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 150,2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿ

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է երկու հայ-ճապոնական միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը` Երեւանի ՋԷԿ-ի էներգաբլոկի վերակառուցման նախագծի իրականացման համար Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն արտոնյալ վարկի տրամադրման մասին համաձայնագիրը եւ Համաձայնագիր ծնելիության խթանման ծրագրի մասին, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Համաձայնագրի շրջանակներում Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 150,2 մլն դոլարի չափով վարկ` Երեւանի ՋԷԿ-ի կոմբինացված ցիկլի ստեղծման համար: Վարկը կտրամադրվի 30 տարի ժամկետով, որից 10-ը արտոնյալ սկզբունքներով: Տոկոսադրույքը կկազմի 0,17 %, մարման ժամկետը` 8 տարի համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո: Ծնելիության խթանման ծրագրի շրջանակներում Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 209 մլն իենա (1,97 մլն դոլար): Դա Ճապոնիայի կողմից Հայաստանում իրականացվող հաշվով երկրորդ դրամաշնորհային ծրագիրն է: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Ճապոնական կողմից ստորագրմանը մասնակցել է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության լիազոր նախարար Տեցուո Իտոն: Նշենք, որ երկու ծրագրերն էլ իրագործվում են Ճապոնիայի կառավարության զարգացմանը պաշտոնական աջակցության ծրագրի շրջանակներում եւ ուղղված են տնտեսական կայունությանը եւ զարգացման ջանքերի աջակցմանը: Դա 1997 թվականին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ համաձայնեցված հինգ առաջնահերթ ոլորտներից երկուսն են (էներգետիկա եւ առողջապահություն):
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---