«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփել է ընկերության սեպտեմբերի աշխատանքի արդյունքները

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփել է ընկերության սեպտեմբերի աշխատանքի արդյունքները

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հոկտեմբերի 5-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ ամփոփեց ընկերության սեպտեմբերին կատարած աշխատանքի արդյունքները: Ընկերության հիմնական ձեռքբերումների շարքում գլխավոր տնօրենը նշեց միջազգային ուղևորափոխադրումների ծավալների էական աճը: «Ամառային ուղևորափոխադրումների սեզոնի սկզբում մենք ակնկալում էինք փոխադրել 50 հազար ուղևոր: Սակայն սեզոնի ընթացքում Երևան-Բաթումի-Երևան գնացքներով տեղափոխվել է 53,7 հազար ուղևոր, ինչը 11%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը», - ասաց Վիկտոր Ռեբեցը:

ՀԿԵ-ի տնօրենն արձանագրեց բեռնատար վագոնների պարապուրդի կրճատման, վագոնի շրջանառության արագացման, արագությունների աճի, վառելիքի և էլեկտրաէներգիայի խնայողության աճի դրական միտումները:

Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց երկաթուղայինների աշխատավարձի հարցին, նշելով, որ միջին ամսական աշխատավարձի չափը ոլորտում կազմեց 155,1 հազար դրամ՝ 7%-ով գերազանցելով 2011 թվականի սեպտեմբերի ցուցանիշը: Միևնույն ժամանակ ընկերության ղեկավարն արձանագրեց, որ երկաթուղայինների աշխատավարձի աճը գերազանցում է հանրապետության տարածքում գրանցված աճի միտումները:

«Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձի չափը կազմում է 121 հազար դրամ, ինչը 4%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները», - նշեց նա:

Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենը արձանագրեց նաև կատարված աշխատանքի թերությունները՝ հանձնարարելով ակտիվացնել բեռնման աշխատանքները, հավասարակշռել բյուջեի եկամտային և ծախսային մասերը, հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքի վերանորոգմանը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---