Եվրոպական ավիաընկերությունների օդաչուները սխալներ են գործում հոգնածության պատճառով

Եվրոպական ավիաընկերությունների օդաչուները սխալներ են գործում հոգնածության պատճառով

PanARMENIAN.Net - Եվրոպական ավիաընկերությունների օդաչուների մոտ 90 տոկոսը խոստովանել է, որ սխալներ է կատարել թռիչքի ժամանակ հոգնածության պատճառով, հայտնել է Օդաչուների եվրոպական ասոցիացիան:

«Հոգնածությունն ազդում է անձնակազմի գործողությունների և իրավիճակին արագ արձագանքելու ունակության վրա, իսկ դա հղի է վթարներով»,-հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Ֆիլիպ ֆոն Շոպպենտհաուն:

Ուղևորատար օդանավերի հարցման ենթարկված օդաչուների կեսը խոստովանել է, որ քնել է թռիչքի ժամանակ:

Օրերս Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը կարգադրություն է ընդունել, որի համաձայն գիշերային թռիչքների թույլատրելի տևողությունը ավելացվել է 10 ժամից մինչև 11 ժամ:

ECA-ն քննադատել է այդ որոշումը, գտնելով, որ «դա հարվածի տակ է դնում ուղևորների, անձնակազմերի և թռիչքների գոտում ապրող բնակչության անվտանգությունը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---