Էրդողան. Թուրքիան Սիրիայի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն այն բացառված չէ

Էրդողան. Թուրքիան Սիրիայի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն այն բացառված չէ

PanARMENIAN.Net - Թուրքիան Սիրիայի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն ռազմական հակամարտությունը բացառված չէ, ուրբաթ օրը հայտարարել է թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք պատերազմի կողմնակից չենք, սակայն նաև հեռու չենք դրանից»,-ընդգծել է Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում:

Էրդողանի խոսքով, նրանք, ովքեր ջանում են փորձել Թուրքիայի կողմից իրականացվող «զսպվածության քաղաքականությունը», «մահացու սխալ» են գործում: Նա նաև կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին չչարաշահել Թուքիայի համբերությունն ու նրա սահմանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---