Երևանի քաղաքապետը ոսկե մեդալներով պարգևատրել է մանկավարժներին

Երևանի քաղաքապետը ոսկե մեդալներով պարգևատրել է մանկավարժներին

PanARMENIAN.Net - «Ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, գործ չէ, նվիրում է, անձնվեր աշխատանք, որի համար ներկայիս, երեկվա ու վաղվա սերնդից՝ շնորհակալություն: Վստահ եղեք, որ դպրոցը, ուսումնական հաստատությունները, կրթությունն ու կրթական համակարգը եղել ու մնում են քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասել է Տարոն Մարգարյանն այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետի որոշմամբ նախադպրոցական և հանրակրթության ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքի, ինչպես նաև երեխաների կրթության և դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 89 մանկապարտեզի տնօրեն Թամարա Հարությունյանը, Նոր-Նորք վարչական շրջանի հ. 109 մանկապարտեզի տնօրեն Մարո Աբրահամյանը, Աջափնյակ վարչական շրջանի հ. 146 դպրոցի տնօրեն Ազգուշ Դիլբարյանը, Էրեբունի վարչական շրջանի հ. 160 դպրոցի դասվար Ելիզավետա Բալյանը, Ավան վարչական շրջանի հ. 177 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի մասնագետ Հասմիկ Միտոյանը, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Սուքիասյանը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն Տիգրան Տողրամջյանը:

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ու արվեստի դպրոցների թվով 34 մանկավարժներ էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---