Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ավտովթարի հետևանքով տուժել են 52 հոգի

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ավտովթարի հետևանքով տուժել են 52 հոգի

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շուրջ 45 մեքենաների ավտովթարի հետևանքով տուժել են 52 հոգի:

ՃՏՊ-ը տեղի է ունեցել Սարասոտա քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, այն բանից հետո, երբ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, նրան հետևող մեքենաները սկսել են բախվել միմյանց: Ամենայն հավանականությամբ, վթարի պատճառ է եղել ուժեղ ամպրոպը:

Տեղի իշխանությունների հաղորդմամբ, հիվանդանոց են տեղափոխվել 29 հոգի: Մնացած տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---