Կուբայի իշխանությունները հեռացրել են հայտնի ընդդիմադիր բլոգի վարող Յոանի Սանչեսին

Կուբայի իշխանությունները հեռացրել են հայտնի ընդդիմադիր բլոգի վարող Յոանի Սանչեսին

PanARMENIAN.Net - Կուբայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են հայտնի ընդդիմադիր Generation Y բլոգի վարող Յոանի Սանչեսին, հաղորդում է Ռոյթերսը:

Սանչեսը ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին Բայամո քաղաքում իր ամուսնու՝ Ռեյնալդո Էսկոբարի հետ, վարորդի և մի քանի կուբացի դիսիտենտների հետ:

Կալանքի պատճառը, կառավարամետ ԶԼՄ-ների հաղորդմամբ, եղել է իսպանացի Անխել Կարոմերոյի դատակավարության նկատմամբ սադրանքներ և մեդիաշոու կազմակերպելու Սանչեսի մտադրությունը: Կարոմերոյին մեղադրում են կուբացի ընդդիմադիր ակտիվիստ Օսվալդո Պայիին ՃՏՊ-ում չկանխամտածված կերպով սպանելու մեջ:

Յոանի Սանչեսի խոսքով, նա մեկ օր կալանքի տակ է մնացել, իրավապահ մարմինների աշխատողները նրան մի քանի ժամ հարցաքննել են, բայց արդյունքում ազատ են արձակել առանց մեղադրանքներ ներկայացնելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---