Անգլիայում կայացել է փակ աճուրդ` նվիրված «բոնդիանային»

Անգլիայում կայացել է փակ աճուրդ` նվիրված «բոնդիանային»

PanARMENIAN.Net - Նախօրեին Լոնդոնում կայացել է փակ աճուրդ` նվիրված «բոնդիանային»: Միջոցառմամբ տոնել են պատմության մեջ մաենահայտնի լրտեսի մասին պատմող ֆիլմի կեսդարյա հոբելյանը, հաղորդում է internovosti-ն: Ներկայացվել է հայտնի ֆիլմի 11 լոտ: Վաճառվել են ինչպես հին ֆիլմերի ժամանակ օգտագործված իրեր, այնպես էլ այնպիսիք, որոնք դեռևս չեն ներկայացվել կինոյի սիրահարներին:

Ժամացույցի, ավտոմեքենայի և այլ իրերի թվում, վաճառքի է հանվել նաև Բոնդի կապույտ լողազգեստը: Դրանով դերասան Դենիել Կրեյգը հայտնվել է «Կազնիո Ռոյալ» ֆիլմում:

Հաղորդվում է, որ աճուրդից ստացված միջոցները բարեգործական նպատակների կծառայեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---