ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շարլ Ազնավուրրը պահանջել է, որ «Գերմանիան արտահայտվի մարդկության դեմ կատարած ոճրագործության մասին», այսինքն Հայոց ցեղասպանության մասին, ինչպես դա արել են Ֆրանսիան եւ Շվեյցարիան, հաղորդում է «Երկիր» թերթը: Գերմանական «Die Zeit» թերթում հրապարակված հոդվածում Շարլ Ազնավուրը նշել է, որ Գերմանիան նույնպես պատասխանատու է այդ հանցագործության համար, սակայն ոչ որպես մասնակից, այլ «դիտորդի իր դիրքորոշմամբ եւ չեզոքությամբ»: Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի նման որոշման կայացմանը եվրոպական այլ պետություններում, գտնում է Ազնավուրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---