ՄԻՊ. Իրավապահ մարմինները քաղաքացիներին «հրավիրել են բաժին՝ զրուցելու»

ՄԻՊ. Իրավապահ մարմինները քաղաքացիներին «հրավիրել են բաժին՝ զրուցելու»

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ կամ ստորաբաժանումներ զրուցելու, և ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։ Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով առաջնորդվում են իրավապահ մարմինների աշխատակիցները անձին բաժին կամ ստորաբաժանումներ հրավիրելիս, սահմանում է, որ հարցման կամ բաժին հրավիրելու պատճառը օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է։ Այսինքն՝ անձանց համար որևէ պարտականություն նախատեսված չէ։

Տվյալ հոդվածից կարելի է եզրակացնել, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անձանց բաժիններ կամ ստորաբաժանումներ հրավիրելը չի հանդիսանում օրենքի հրաման կամ պահանջ, այլ ուղղակի կրում է կամավոր բնույթ: Այսինքն՝ անձը իրավապահ մարմինների կողմից հրավերի յուրաքանչյուր դեպքում իրավունք ունի չներկայանալ բաժին կամ ստորաբաժանում, կամ առավել ևս պարտավոր չէ իր ցանկությանը հակառակ գտնվել այնտեղ: Ուստի, իրավապահ մարմինների կողմից հրավեր ստանալու դեպքում անձը կարող է ներկայանալ բացառապես իր ցանկությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---