Հեղինակավոր լեզվաբան Դեյվիդ Քրիսթլը Երևանում է

Հեղինակավոր լեզվաբան Դեյվիդ Քրիսթլը Երևանում է

PanARMENIAN.Net - Համաշխարհային հռչակ վայելող հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով լեզվաբանը հանդես կգա չորս դասախոսությամբ և Շեքսպիրին նվիրված կարճ ներկայացմամբ:

Հոկտեմբերի 7-ին պրոֆեսորն արդեն հանդես է եկել «Անգլերենի առոգանություն, անցյալ, ներկա և ապագա» թեմայով դասախոսությամբ: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Քրիսթլը, հոկտեմբերի 8-ին նա պատրաստվում է դասախոսություն կարդալ «Անգլերենների ապագան»: Բացի դրանից, նշեց նա, այդ օրը ինքը և իր կինը` Հիլարին, հանդես կգան Շեքսպիրին նվիրված ներկայացմամբ «Խոսելով Շեքսպիրյան լեզվով» թեմայով:

Հոկտեմբերի 9-ին Քրիսթլը հանդես կգա «Համացանցային լեզվաբանություն» թեմայով դասախոսությամբ, ինչպես նաև կայցելի դիվանագիտական դպրոց և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան: ԵՊԼՀ-ում ուսանողները պրոֆեսորին կներկայացնեն նրա հեղինակած «Living on» պիեսի բեմադրությունը:

Հանրաճանաչ լեզվաբանի վերջին դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Առաջադիմական խոսակցական անգլերեն` փաստ և առասպել» թեմայով: Բոլոր դասախոսությունները տեղի կունենան Անի Պլազա հյուրանոցում:

Լեզվաբան, գրող, խմբագիր, դասախոս և հաղորդավար Դեյվիդ Քրիսթլը բնակվում և աշխատում է Հյուսիսային Ուելսի Հոլիհեդ քաղաքում : Նա ծնվել է 1941թ. Լիսբերնում` Հյուսիսային Իռլանդիայում: Վաղ մանկությունն անցկացրել է Հոլիհեդում: 1951թ. Քրիսթլի ընտանիքը տեղափոխվում է Լիվերպուլ, որտեղ նա միջնակարգ կրթություն է ստանում Սուրբ Մարիի քոլեջում: 1959-62թթ. անգլերեն լեզու է ուսանել Լոնդոնի Համալսարանում (UCL), որտեղ և կատարել է մի շարք ուսումնասիրություններ: Ավարտելուց հետո միացել է գիտական և ակադեմիական հասարակությանը` որպես լեզվաբանության դասախոս: 1964թ. Քրիսթլը հրատարակել է իր ավելի քան 100 հեղինակային գրքերից առաջինը և ճանաչելի դարձել գլխավորապես իր անգլերեն լեզվի ուսումնասիրության հետազոտական աշխատություններով այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առոգանությունը և ոճաբանությունը, ինչպես նաև լեզվաբանության կիրառումը կրոնական, կրթական և բժշկական համատեքստերում: Տասը տարի շարունակ Քրիսթլը եղել է Րեդինգի համալսարանի ամբիոնի վարիչը, իսկ այժմ Ուելսի համալսարանի Լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է: Ներկայումս նա իր ժամանակի մի մասը նվիրում է լեզվի ուսումնասիրությանը, իսկ մյուսը` համացանցային ծրագրերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---