ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՐՄԱՆ ԴԵ ԿՐՈՈՆԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոնը, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: Այցը կկայանա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումներն Արթուր Բաղդասարյանի, խորհրդարանի քաղաքական ուժերի ու պատգամավորական բարեկամության խմբի անդամների, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Բացի այդ Հերման դե Կրոոն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի եւ Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ: Բելգիայի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---