Այս կիրակի կանցկացվի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը![]() 8 հոկտեմբերի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Այս կիրակի, հոկտեմբերի 14-ին «Իմ սրտի մայրաքաղաքը» խորագրով կանցկացվի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Այս տարի Երևանը դառնում է 2794 տարեկան: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի մշակույթի հարցերով խորհրդական Արամ Սուքիասյանը, միջոցառումների շարքը կսկսվի ժամը 10.00-ից` քաղաքի փողոցների ջրցան մեքենաների շքերթով: Միջոցառումներն անցկացվելու են 26 հարթակներում: Քաղաքապետարանն աշխատել է միջոցառումների շարքը դարձնել առավել բազմազան, որպեսզի ցանկացած մարդ կարողանա գտնել իր ճաշակին համապատասխան ծրագիր: Սուքիասյանի խոսքով, այս տարվա միջոցառումների շարքում ավելացել են ՀՀ ազգային փոքրամասնությունների համերգը, պոեզիայի հարթակը, կրկեսային հարթակը, սթրիթ բոլի մրցաշարը: Միջոցառումների համար տրամադրվել է 90 մլն դրամ գումար: Այս տարի ևս կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը, սակայն Սուքիասյանը որոշեց անակնկալ պահել այդ անունները: Տոնակատարությանը կմասնակցեն Երևանի քույր քաղաքների ներկայացուցիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |