ՀՖՖ նախագահ, նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց է ներկայացվել![]() 8 հոկտեմբերի 2012 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացվել ՀՖՖ նախագահ, նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ: Քաղաքացիական ակտիվիստներ Հրանուշ Խառատյանը, Դավիթ Սանասարյանը և Գարեգին Չուգասզյանը դատարան են դիմել մոտ մեկ ամիս առաջ Ռուբեն Հայրապետյանի՝ «Nouvelle d'Armenie» ամսագրին տված հարցազրույի պատճառով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայցվորներից Հրանուշ Խառատյանն ասաց. «Զրպարտանքի, վիրավորանքի և սպառնալիքի համար», իսկ Դավիթ Սանասարյանը նշեց. «Իմ Բարի համբավը վիրավորելու համար»: Դատարանում նրա և մյուս հայցվորների շահերը ներկայացնող Մհեր Արշակյանը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Մենք պահանջում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի վիրավորանքի և զրպարտության համար և հերքի իր խոսքերը»: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է, մասնավորապես, հարցազրույցի հետևյալ հատվածին. «Շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ... Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն..., բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել... Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞ : Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |