Վերա Բրեժնևան, Զառան, Տուրեցկու երգչախումբը և «Սերեբրո» խումբը կմասնակցեն «Էրեբունի-Երևան»-ին

Վերա Բրեժնևան, Զառան, Տուրեցկու երգչախումբը և «Սերեբրո» խումբը կմասնակցեն «Էրեբունի-Երևան»-ին

PanARMENIAN.Net - Ռուսական էստրադայի հայտնի կատարողներ Վերա Բրեժնևան, Զառան, «Սերեբրո» խումբն ու Տուրեցկու երգչախումբը հոկտեմբերի 14-ին կմասնակցեն «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մշակույթի հարցերով խորհրդական Արամ Սուքիասյան:

Նրա խոսքով, տոնակատարությանը կմասնակցեն նաև արտերկրից ժամանած ավելի քիչ հայտնի կատարողներ, որոնք ելույթ կունենան ոչ թե տոնակատարության գալա համերգին, այլ ժանրային բաժանում ունեցող բեմերում:

Այս տարի Երևանը դառնում է 2794 տարեկան: Միջոցառումների շարքը կսկսվի ժամը 10.00-ից` քաղաքի փողոցների ջրցան մեքենաների շքերթով: Միջոցառումներն անցկացվելու են 26 հարթակներում:

Միջոցառումների համար տրամադրվել է 90 մլն դրամ: Այս տարի ևս կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» տիտղոսը: Տոնակատարությանը կմասնակցեն Երևանի քույր քաղաքների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---