Հայաստանը հրաժեշտ տվեց Էդվարդ Միրզոյանին![]() 8 հոկտեմբերի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամների, հարազատների ու նրա երաժշտության բազմահազար երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Էդվարդ Միրզոյանին: Միրզոյանը ծնվել է 1921թ.-ի մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1965 թվականից պրոֆեսոր է, 1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ Հայտնի ստեղծագործություններից են. «Ասումենթե...» (ռոմանս, 1939թ. Իսահակյանիխոսքերով), «Երազտեսա» (ռոմանս,1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941թ.), «Սիմֆոնիկ պարեր» (1947թ.), «Տոնական նախերգանք» (1947թ.), «Լարայինկվարտետ» (1947թ.), «Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար» (1962թ.): Գրել է երաժշտություն ֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1959), «Արևոտ օր է» (1971), «Հեղկոմի նախագահը» (1977), «Աքսորական թիվ 001» (1978): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |