Ճանաչողական այցով Հայաստնում է ԳԴՀ զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոսը

Ճանաչողական այցով Հայաստնում է ԳԴՀ  զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոսը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԳԴՀ զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոս և ռազմական տեսուչ Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնին:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը Հայաստանում է գտնվում ճանաչողական այցով, որի նպատակն է փորձի փոխանակում իրականացնել զինված ուժերում հոգևոր ծառայության դերի և գործառույթների ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարևորել է այցը և նշել, որ ԶՈՒ հոգևոր ծառայությանը մեծ նշանակություն է տրվում բանակի կյանքում: Ս. Օհանյանն ընդգծել է, որ այս բնագավառում փորձի փոխանակումը եվրոպական երկրների զինված ուժերի նմանբնույթ ծառայությունների հետ առավել քան կարևոր է, մանավանդ, որ հայ և գերմանացի զինծառայողները համատեղ առաքելության են մասնակցում Աֆղանստանում:

Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնը նշել է, որ երկու երկրների զինված ուժերի հոգևոր ծառայությունների գործառույթներում և խնդիրների շրջանակներում շատ նմանություններ կան, ուստի փորձի փոխանակումը արդյունավետ կարող է լինել երկու կողմերի համար:

Այցի ընթացքում նախատեսվում է Եպիսկոպոս Յոհակիմ Սիմոնի հանդիպումը Ամենայն Հայող Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, այցելություն ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, զորամասեր, ինչպես նաև պատմամշակությանին վայրեր` Էջմիածին, Խոր Վիրապ, Նորավանք և այլ: ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---