Գերմանիայի դեսպանը հավաստիացնում է, որ սերբական Parada ֆիլմը անպայման ցուցադրվելու է

Գերմանիայի դեսպանը հավաստիացնում է, որ սերբական Parada ֆիլմը անպայման ցուցադրվելու է

PanARMENIAN.Net - ԵՄ երևանյան գրասենյակում այսօր մեծ աղմուկ բարձրացրած սերբական Parada ֆիլմի շուրջ հրավիրված մամուլիս ասուլիսը սկսվեց փոքրիկ միջադեպով:

Բանն այն է, որ կազմակերպիչները ասուլիսին հրավիրել էին նաև երեկ` նույն ֆիլմի ցուցադրման դեմ գերմանիայի դեսպանատան առջև բողոքի ակցիայի մասնակիցներին: Սակայն վերջիններս` Տիգրան Քոչարյանը և Արմեն Աղայանը, իրենց խոսքերով, միայն ԵՄ գրասենյակ գալով են իմացել, որ եկել են ասուլիսի, ոչ թե հանդիպման:

Արմեն Աղայանը ԵՄ ներկայացուցչին ասաց, որ իրենք հրավիրվել են այլ ֆորմատի հանդիպման, նրանց տեղյակ չի պահվել, որ լինելու է մամուլի ասուլիս, որին մասնակցելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Գերմանյիայի դեսպանատան ներկայացուցիչը ասաց, որ վերջիններս կարող են մնալ և դիտել ֆիլմը, այնուհետև կարող են միասին քննարկել այն, սակայն Արմեն Աղայանը նշեց, որ ծանոթ է ֆիլմի բովանդակությանը և ժամանակ չունի մնալու. «Եթե հանդիպում չի լինելու` կգնամ, երեկ մեզ ասել էին, որ լինելու է հանդիպում , ոչ թե մամուլի ասսուլիս»:

Կողմերը պայմանավորվեցին հանդիպումը վաղը կազմակերպել:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիեսթան, սկսելով մամուլի ասուլիսը, նշեց, որ ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում մարդու իրավունքներիի իրազեկությունը բարձրացնելու նպատակով. «Ֆիլմը որևէ սադրիչ և վիրավորական բան չի պարունակում և որևէ բան չի պարտադրում»:

Թե ինչու է ֆիլմի ցուցադրման համար ընտրվել տիկինիկային թատրոնը հարցին, դեսպանը պատասխանեց. «Ֆիլմի հանդիսատեսը պետք է առնվազն 12 տարեկան լինի, իսկ տիկնիկային թատրոնը մարդու իրավունքների իրացման վայր է, այդ պատճառով էլ ընտրվել է հենց այդ վայրը»:

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ իրենք կարծում են, որ ֆիլմը որևէ մեկին չի վնասում և մարդիկ, ովքեր ուզում են նայել այդ ֆիլմը, պետք է այդ հնարավորությունն ունենան:

Գերմանիայի դեսպանը անդրադարձավ նաև երեկվա դեսպանատան առջև տեղի ունեցած ակցիային` նշելով, որ ողջունում է դա. «Ինձ դուր է գալիս, որ նրանք եկել և ցանկանում էին խոսել, դա շատ լավ է, քանի որ դա երկխոսություն է, իսկ դա արդեն իրենից հանդուրժողականության է ենթադրում»:

Դեսպանը նշեց, որ ակցիայի մասնակիցները իրավունք ունեն հայտնելու իրենց կարծիքը, սակայն միայն այդքանը. «Կան նաև մարդիկ, ովքեր ցանկանում են նայել ֆիլմը և նրանց պետք է այդ հնարավորությունը տրվի» : Դեսպանն ասաց նաև, որ իրենք չեն «ցնծում» այն մտքից, որ The Clup-ը հրաժարվել է ցուցադրել ֆիլմը, սակայն նա հավաստիացրեց, որ ֆիլմի ցուցադրման համար նրանք անպայման վայր կգտնեն և ֆիլմերերը անպայման կցուցադրվեն:

Ասուլիսից հետո ֆիլմը ցուցադրվեց լրագրողների համար:

Գերմանիայի դեսպանը հավաստիացնում է, որ սերբական Parada ֆիլմը անպայման ցուցադրվելու է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---